Տաշիր Սամոյին կրկին կտեղափոխեն ՔԿՀ

Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ՔԿՀ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։


Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն։


Հիշեցնենք, որ հունվարի 5-ին դատախազությունը մուտքագրել էր վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ էր ընդունել դատախազի և նաև Կարապետյանի պաշտպանական խմբի բերած բողոքները։ Որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը: Միաժամանակ քննչական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ նիստը Հակակոռուպցիոն դատարանում նշանակվել է կրկին այսօր՝ հունվարի 16-ին։