Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի և Փեզեշքիանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է նպաստել Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում իրավիճակի դեէսկալացիային։


«Ռուսաստանն այժմ այս օգնությունը տրամադրում է ոչ միայն Իրանին, այլև ամբողջ տարածաշրջանին՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության գործին, այդ թվում՝ նախագահի ակտիվության շնորհիվ, որն ուղղված է լարվածության դեէսկալացիային նպաստելուն»,- նշել է Պեսկովը։


Նա նաև նշել է, որ Կրեմլը Իսլամական Հանրապետությունում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատում է որպես սաստիկ լարված։


Ավելի վաղ Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցը։