ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կտրիճ Ներսիսյանը մեր չորս հայրենակիցների` գերությունից վերադառնալու առիթով հանդես է եկել հայտարարությամբ։
Սա ինձ համար այդքան տհաճ, կեղծ, արհեստական, զազրելի ու զզվելի չէր լինի, եթե 1999թ֊ի հոկտեմբերի 27-ին զավթել է ամենայն հայոց կաթողիկոսի գահը, իմ երկու գործընկերների խնդրանքին, որ իր ջանքերն ու կապերը նույնպես գումարի իշխանության`գերիներին հայրենիք վերադարձնելու ծանր ու ոչ հեշտ գործին, պատասխանել էր.
-Ես այս իշխանության համար ոչինչ չեմ անի ....
Հանդիպումը տեղի էր ունեցել 2020-ի տարեվերջին, և խոսքը չէր վերաբերվում իշխանություններին, ոչ էլ նրանց քաղաքականապես աջակցելուն, ինչպես սույն անձը պատրաստակամ կատարում է որոշ քաղաքական ուժերի դեպքում։
Խոսքը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր զինվորների, հայրենակիցների մասին էր։
Փառք աստծո, իշխանությունների երկար ու ձիգ բանակցություններն ու հանդիպումները մեզ 4 եղբայր վերադարձրին։
Ու մինչ քաղաքական դաշտի բայղուշները երեք մանեթանոց լացի լյա մինորում են , սա հայտնվել է ու փիառվում է մեր տղաների տունդարձի ֆոնին, թե բա` աղոթել ենք ...
Սուտը՞ ։ Չէ, սրանք իրոք աստծուց չեն վախենում։ Բա աստծո տանն ի՞նչ են անում, եթե վստահ են, որ աստված չկա։
Կտրիճը, հավանաբար, Կտակարանում չի հանդիպել հետևյալ տողերին.
-Ծառին իր պտուղներով ճանաչեք ...
Կտրիճին, նրա գործակալ եղբայր Եզրասին, քրոջ «բլատնոյ պանյատներով» ապրող իբր հոգևորական որդուն, ազգուտակին ու տոհմածառին արդեն ճանաչում ենք։
Աղոթել, իհարկե, պետք է ու նույնիսկ անհրաժեշտ, բայց իրենց մեղքերի համար, որոնց դիմաց մեդալներ են ստացել հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։