Ձերբակալված հինգ անձանցից չորսը, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնյա, կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված հինգ անձանցից չորսի, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: