ԱՄՆ-ը զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք. ԶԼՄ-ներ

Միացյալ Նահանգները լրացուցիչ զինված ուժեր են ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին հարվածներ հասցնելու հնարավորության քննարկման հետ։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։


«ԱՄՆ-ը ռազմական ուժեր է ուղղում Մերձավոր Արևելք, քանի դեռ Թրամփը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը», — հաղորդել է հեռուստաալիքը։


Ըստ տեղեկությունների՝ առնվազն մեկ ամերիկյան ավիակիր արդեն ուղևորվել է դեպի Մերձավոր Արևելք։ Սպասվում է, որ առաջիկա օրերին և շաբաթներին տարածաշրջան կուղարկվեն ծովային, ցամաքային և օդային ուժեր, որպեսզի նախագահին տրամադրվեն ռազմական գործողությունների տարբեր տարբերակներ՝ Իրանին հարվածելու որոշում կայացնելու դեպքում։