Telegram-ը փոխգործակցում է Ռուսաստանի իշխանությունների հետ, ուստի նրան արգելափակում չի սպառնում։ Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մեսենջերը կշարունակի գործել Ռուսաստանում։
«Telegram-ը բավականին արդյունավետորեն համագործակցում է աշխարհի երկրների մեծ մասի կառավարությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի... Կարծում եմ, որ Telegram-ի ճակատագրի համար կարելի է չմտահոգվել»,— ասել է Սվինցովը ТАССգործակալությանը։
Չնայած լավատեսական հայտարարություններին, իրավիճակը մնում է լարված. 2025 թվականի օգոստոսից «Ռոսկոմնադզորը» սկսել է դանդաղեցնել Telegram-ի և WhatsApp-ի աշխատանքը։ Գերատեսչությունը սահմանափակել է նաև ձայնային զանգերի հնարավորությունը։ Ըստ «Ռոսկոմնադզորի»՝ այս հարթակներն օգտագործվում են խարդախությունների, դրամաշորթության և կիբերհանցագործությունների համար։
Պետդումայում նշել են, որ Telegram-ը չի արգելափակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր ալիքները չեն տեղափոխվել ռուսական տեղական արտադրության MAX մեսենջեր։