Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի
հետ զրուցել ենք օրեր առաջ Ադրբեջանի բանտից ազատ արձակված ու Հայաստան վերադարձած
մեր հայրենակիցների և եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Ինչպես նշեց նա, խնդիրն այն է, որ երբ ասում են՝ կա այսինչ խնդիրը, որը խանգարում է եկեղեցականի հոգևոր գործունեությանը, սկսվում է թիրախավորում, մարդիկ սկսում են թիրախավորել կամ գիտակից կերպով, կամ անգիտակից, կամ որևէ մեկի ազդեցության տակ ընկած, և փորձում են մարդուն դնել կաղապարի, կոմպլեքսների մեջ, վախի մթնոլորտի մեջ, ինչ-որ խնդիրների մեջ և թույլ չեն տալիս, որ հոգևորականը խոսի իր հոգևոր ծառայությանը խանգարող խնդիրների մասին։
«Երբ խոսում ես երևույթի մասին,
մարդիկ ասում են՝ ինչո՞ւ մինչև հիմա չէիք խոսում, ինչո՞ւ եք լռել, ինչո՞ւ եք բարձրաձայնում։
Բա եթե եկեղեցին ունի խնդիր, մենք չբարձրաձայնենք, ո՞վ բարձրաձայնի։ Եթե տեսնում ենք,
որ եկեղեցին հասել է ինչ-որ կետի, որտեղ որ մենք անդադար բախվում ենք խնդիրների, և
մեր հոգևոր ծառայությանը դա խանգարում է, ինչպե՞ս վարվենք»,- ասաց տեր Բարդուղիմեոսը։
Նա նաև ասաց, որ շատ կուզենար, որպեսզի կաթողիոկսը խոսեր բարձրացված
խնդիրների մասին։ Քահանայի խոսքով՝ նեղ ժողովների ժամանակ էլ իրենք բարձրացված խնդիրների
պատասխանները չեն ստացել, սակայն դժգոհությունը միշտ եղել է, բայց դա չերևացող է եղել։
«Երևանում եմ ծառայում, չունեի
որևէ ներանձնական խնդիր, կային ծառայության հետ կապված խնդիրներ, որոնք ինձ մտահոգում
էին, բայց եթե ես այդ խնդիրներին ուշադրություն չդարձնեի, կենտրոնանայի միայն իմ ծիսակատարությունների
վրա, ասեի՝ լավ, ես ծառայում եմ, ամեն ինչ լավ է, և այդ խնդիրներն ինձ չեն հետաքրքրում,
ինքս ինձ չէի ների էդ դեպքում։ Տեսնել խնդիրը և չխոսել դրա մասին, տեսնել խնդիրը, որն
արատավորում է, խանգարում է, որի համար ես բողոքել եմ և այսօր, երբ այդ խնդիրները հանրայնացվել
են, բարձրաձայնվել են, և չանել որևէ բան, կնշանակի՝ ես իմ համոզմունքներին, իմ գործունեությանը
հակասում եմ»,- հավելեց տեր Բարդուղիմոսը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան