Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-երը. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շտապ հայտարարություն է արել՝ տեղեկացնելով, որ զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-երը:


«Դեռ հայտնի չէ, թե ոնց, ամեն դեպքում վերականգնման կոդերը չեն ստացվում դեռևս»,- ասել է նա:


Մարտիրոսյանը նշել է, որ նրանք, ովքեր դեռ ունեն չկոտրված WhatsApp, պետք է միացնեն երկփուլանի պաշտպանությունը, մինչև հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում:


Առավել մանրամասն՝ տեսանյութում: