ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Հունվարի 14-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը դեսպան Միրոսլավ Հացեկի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:


 

Հանդիպմանը առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է առաքելության մանդատի շրջանակներն ու գործունեությունը։


 

«Հունվարի 15-ին Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը մասնակցեց նաև պարեկության՝ անմիջականորեն ծանոթանալով դիտորդների աշխատանքին։


 

Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի այս պահին ծառայությունն են իրականացնում առաքելությունում»,- ասվում է հաղորդագրությունում։