Կիևը կհամաձայնի Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրին, այդ թվում՝ տարածքային զիջումներին, միայն եթե Ուկրաինան դառնա Եվրոպական միության լիարժեք անդամ։ Այս մասին Financial Times (FT) պարբերականին հայտնել են Եվրահանձնաժողովի անանուն պաշտոնյաները։
Ըստ ուկրաինական և եվրոպական կողմերի պատրաստած նախագծի, որը ներկայացվել է Վաշինգտոնին, Ուկրաինան պետք է անդամակցի ԵՄ-ին մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
Եվրամիությունում դիտարկում են Ուկրաինային ընդունելու տարբերակը՝ իրավունքների որոշակի սահմանափակումներով.
Նոր անդամները սկզբնական շրջանում կարող են զրկվել որոշ առանցքային իրավունքներից։ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը նշել է մի քանի տարվա «փորձաշրջանի» հնարավորության մասին։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը համաձայն է միայն լիարժեք անդամակցության։ «Չի կարելի լինել ԵՄ կիսաակտիվ անդամ կամ կիսաանդամ»,- շեշտել է նա։
Զելենսկին չի բացառել խաղաղության ծրագրի շուրջ համաժողովրդական հանրաքվեի անցկացումը, սակայն դրա համար անհրաժեշտ է համարում առնվազն 60-օրյա հրադադար։ Մոսկվան և Վաշինգտոնը, սակայն, թերահավատորեն են մոտենում ժամանակավոր հրադադարին՝ համարելով, որ դա միայն կձգձգի հակամարտությունը։