Մեծ Բրիտանիան 26,7 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար

Մեծ Բրիտանիան որպես էներգետիկ օգնություն 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (26,7 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային: Այս մասին հայտարարություն է տարածվել բրիտանական կառավարության կայքում։ 


Նշվում է, որ Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան նշում են 100-ամյա պատմական գործընկերության առաջին տարեդարձը նոր նախաձեռնություններով, որոնք անվտանգություն և բարգավաճում են խթանում երկու երկրներում։ 


«Հայտարարվում է 20 միլիոն ֆունտ ստեռլինգի նոր աջակցության մասին Ուկրաինայում կենսական էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար, մինչ անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ Ռուսաստանի բարբարոսական հարձակումները սաստկանում են», - նշված է հաղորդագրության մեջ։ 


Նշվում է, որ «ֆինանսավորումը կապահովի կենսականորեն կարևոր արտակարգ աջակցություն՝ երկրի ողջ տարածքում վերանորոգման, վերականգնման, պաշտպանության և էլեկտրաէներգիայի մշակման համար», որպեսզի տներում, հիվանդանոցներում և դպրոցներում էլեկտրականություն և ջեռուցում լինի ձմեռային ծանր պայմաններում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն էր հայտարարել: Կիևում ստեղծվել է արտակարգ էներգետիկ արձագանքի համակարգման շտաբ: 


Ըստ Կիևի քաղաքապետի՝ պատերազմի չորս տարվա ընթացքում մայրաքաղաքում էներգետիկայի հետ կապված իրավիճակն այժմ ամենաբարդն է: