Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը հարցազրույց էր տվել Oragir.news կայքին՝ վերահաստատելով նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, թե «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։
Մամուլում տեղեկություն տարածվեց, որ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել տվյալ հայտարարության հետ կապված։
Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հարցին ի պատասխան նշեցին, որ այս պահի դրությամբ նախաձեռնված վարույթ առկա չէ։