Հայաստանում փակ կամ անանցանելի ճանապարհներ չկան

Հայաստանում փակ կամ անանցանելի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ չկան։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:


 

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք չտարածել թյուր տեղեկություններ և հանրությանը մոլորեցնելու փորձեր չկատարել։


 

Բոլոր ճանապարհներին կատարվում են շուրջօրյա աշխատանքներ եղանակային բարդագույն պայմաններում՝ ապահովելով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։


 

Եթե անգամ կարճ ժամանակով ճանապարհները փակվում են, ապա միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար և վարորդների ու երթևեկության մասնակիցների անվտանգությունից ելնելով»,- ասված է հաղորդագրությունում։