Ռուսական ավիաընկերությունները շահագործման են վերադարձնում հայրենական և արտասահմանյան հին ինքնաթիռները, որոնք պահեստավորվել (կոնսերվացվել) էին դեռևս մինչև ուկրաինական պատերազմի սկիզբը։ Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով «Ռոստեխ» պետական կորպորացիային։
2022 թվականից սկսած Ռուսաստանում մեկնարկել է տարբեր տիպի 12 հայրենական օդանավերիվերականգնման գործընթացը, այդ թվում՝
9 միավոր Տու-204/214 ընտանիքի ինքնաթիռներ,
1 միավոր Ան-148,
2 միավոր Իլ-96։
Փորձագետների գնահատմամբ՝ այս օդանավերը մինչև 30 տարեկան են։ Ներկայումս 10-ն արդեն վերադարձվել են շահագործման, իսկ մնացած երկու Տու-204-ները կփոխանցվեն մինչև 2027 թվականը։ Հիմնական ստացողների թվում է Red Wings ավիաընկերությունը։
Բացի հայրենական մեքենաներից, 2026–2027 թվականներին ծրագրվում է վերագործարկել նաև Boeing 747 հսկա ինքնաթիռները։
Խոսքը «Ռոսիա» ավիաընկերության երկու օդանավերի մասին է, որոնք ստացվել էին «Տրանսաերոյի» սնանկացումից հետո։
Քանի որ Արևմուտքը դադարեցրել է տեխնիկական սպասարկումը, այս ինքնաթիռների վերակառուցումը կարող է իրականացվել «բարեկամ» երկրներում, օրինակ՝ Իրանում, որն ունի անհրաժեշտ տեխնիկական բազա և պատժամիջոցների տակ ավիացիա պահելու մեծ փորձ։
Ավիապարկի «հնեցումը» և հին մոդելներին վերադառնալը պայմանավորված է տեխնիկայի սուր դեֆիցիտով և պատժամիջոցներով։ «Ռոսավիացիայի» կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը շահագործումից դուրս կգա.
230 ռուսական ինքնաթիռ,
109 արտասահմանյան օդանավ։
Այս ամենին գումարվում է նաև 2025 թվականին արձանագրված ուղևորահոսքի անկումը, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում ավիաընկերությունների վրա։