Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին», հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իսկապես, նախագահ Պուտինը նույնպես հրավեր է ստացել դիվանագիտական ուղիներով միանալու այս «Խաղաղության խորհրդին», - լրագրողներին ասել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին և խոստացել էր շուտով հրապարակել դրա անդամներին։