Եվրոպայի տեղը Ռուսաստանի և Բելառուսի հետ է․ Լուկաշենկո

Եվրոպայի տեղը Ռուսաստանի և Բելառուսի հետ է։  Երկուշաբթի օրը Մինսկում՝ Ռուսաստանի Կիրովի մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով․ «Սա մեր տունն է։ Այստեղ մենք պետք է երջանկություն փնտրենք։ Նրանք չեն հասկացել, և նույնիսկ եթե հասկացել են, ապա նրանց պակասել է քաջությունն ու ուժը՝ դա գիտակցելու համար»։ 



«Մենք, իհարկե, ուրախ չենք, որ Եվրոպան ավելի շատ խնդիրներ ունի, քան մենք, և որ նրանք չեն կարողանա խուսափել Արևելքից, ոչ միայն Արևմտյան կիսագնդից գազ գնելուց՝ Ռուսաստանի կողմից միշտ առաջարկվող գնից հինգ անգամ ավելի բարձր գնով։ Մենք ուրախ չենք։ Անկեղծ ասած, ես ուրախ եմ, որ Եվրոպան վերջապես գիտակցել է իր տեղը», - ասել է Լուկաշենկոն։