Պուտինը լողացել է մկրտության ավազանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հարության տոնի առթիվ լողացել է մկրտության ավազանում։


«Վլադիմիր Պուտինը ավանդույթի համաձայն, ինչպես անում է ամեն տարի, ընկղմվել է ջրում։ Մկրտությունը նրա համար, ինչպես և Կրեմլում աշխատող բոլոր ուղղափառների համար, մեծ տոն է։ Այս ծիսակարգը, այս խորհուրդը շատերն են պահպանում»։ Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»։


Սակայն նա նշել է, որ որոշ մարդիկ չեն հետևում այս ավանդույթին։ Սա անձնական հարց է, եզրափակել է Պեսկովը։


Տիրոջ մկրտությունը կամ Սուրբ Աստվածահայտնությունը Ռուս Ուղղափառ Եկեղեցում նշվում է հունվարի 19-ին: Նախորդ գիշերը և հենց այդ օրը եկեղեցիներում և վանքերում նշվում է ջրօրհնեքը: