Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց, սահմանվել է տնային կալանք

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կալանքով։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։


Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։