Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև առևտրային պատերազմը բացասաբար կանդրադառնա Ուկրաինային աջակցելու կարողության վրա։ Այս մասին գրում է The New York Times (NYT)պարբերականը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ հենց այս կախվածությունն է եղել այն գլխավոր պատճառը, որ եվրոպական առաջնորդները մինչ այժմ զսպվածություն էին ցուցաբերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում։
«ԱՄՆ-ը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանության համար։ Սակայն Գրենլանդիան փոխեց բոլոր հաշվարկները։ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ Դանիայի վերահսկողության տակ գտնվող ինքնավար տարածքը՝ Գրենլանդիան զավթելուն ուղղված Թրամփի գործողությունները Եվրոպային այլ ընտրություն չթողեցին, քան արձագանքելը», — նշված է նյութում: