Լուկաշենկոն գովել է Թրամփին՝ ԱՄՆ շահերը չքողարկելու և ուղղամտության համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղամտությունը Վենեսուելայի և Գրենլանդիայի վերաբերյալ նրա արտահայտություններում։


Ըստ նրա՝ Թրամփը բացահայտ ձևակերպում է Վաշինգտոնի շահերը՝ դրանք չքողարկելով ավանդական դիվանագիտական հռետորաբանությամբ։


«Նա ուղղակի ասում է՝ մեզ պետք է Վենեսուելան, այնտեղ նավթ կա. մեզ պետք է Գրենլանդիան, դա կարևոր է պաշտպանության համար, այնտեղ կան հազվագյուտ մետաղներ, նավթ և գազ։ Սովորաբար նման բաները փորձում են այլ կերպ մատուցել՝ հղում անելով, օրինակ, թմրամիջոցների դեմ պայքարին, իսկ նա բացահայտ է խոսում»,- նշել է Բելառուսի առաջնորդը։