Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը՝ հարթելով կազմակերպությունից դուրս գալու ճանապարհը։ Դրա մասին «Ռադիո Մոլդովա»-ի եթերում հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։
«Մոլդովան սկսել է Անկախ Պետությունների Համագործակցությանն իր անդամակցության իրավական հիմքը կազմող երեք հիմնական փաստաթղթի՝ ԱՊՀ կանոնադրության, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և համապատասխան հավելվածի չեղարկման գործընթացը։ Այս համաձայնագրերի պաշտոնական դադարեցումից հետո մեր երկիրն իրավաբանորեն կդադարի լինել ԱՊՀ անդամ, չնայած կազմակերպությանը նրա փաստացի մասնակցությունը նախկինում կասեցված էր։ Փաստաթղթերը կներկայացվեն խորհրդարան՝ վերջնական հաստատման համար»,- նշել է Պոպշոյը։