ՆԱՏՕ-ի երկրները դադարեցրել են գաղտնի տվյալների փոխանցումը ԱՄՆ-ին. I Paper

ՆԱՏՕ-ի անդամ երկրները դադարեցրել են գաղտնի հետախուզական տվյալների փոխանցումը Միացյալ Նահանգներին։ Սրա պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան զավթելու ծրագրերն են և դաշինքի ներսում վստահության կտրուկ անկումը։ Այս մասին հայտնում է բրիտանական I Paper պորտալը՝ հղում անելով արևմտյան հետախուզական իր աղբյուրներին։


«Դոնալդ Թրամփի առաջարկած Գրենլանդիայի զավթումը պառակտում է առաջացրել ՆԱՏՕ-ի ներսում, ինչը հանգեցրել է նրան, որ պաշտոնյաները հրաժարվում են հետախուզական տվյալներով կիսվել ԱՄՆ-ի հետ»,- նշված է նյութում։


Պարբերականի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ եվրոպական հետախուզական գերատեսչությունների աշխատակիցները դադարել են «բաց խոսել» Վաշինգտոնի հետ։ Այս քայլին նրանք դիմել են՝ մտահոգվելով, որ տեղեկատվությունը կարող է հասնել Սպիտակ տան ղեկավարին և օգտագործվել կղզու ուժային զավթման փորձի համար։


Բրիտանական հետախուզության աղբյուրը հարաբերությունների նման վատթարացումն անվանել է «աննախադեպ»։ Նա նշել է հետևյալ մտահոգիչ կետերը.


Մեծ Բրիտանիան կորցրել է Վաշինգտոնի հիմնական գործընկերոջ կարգավիճակը տվյալների փոխանակման հարցում և ԱՄՆ-ի աչքերում դարձել է «պարզապես Եվրոպայի մի մասը»։


«Նախկինում մենք միասին գարեջուր էինք խմում... Ես Իրաքում ու Աֆղանստանում կողք կողքի կռվել եմ ամերիկացիների հետ։ Սա շատ կործանարար է, և ես երբեք չէի մտածի, որ ամեն ինչ այսպես կդասավորվի»,- խոստովանել է աղբյուրը։