Գարեգինի ոխակալությունը. Եպիսկոպոսաց ժողովը ՀՀ-ից դուրս անելը ոտնձգություն է ՀԱԵ դեմ

Գարեգին Բ -ն Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին ազատել է պաշտոնից ու նույն պաշտոնում նշանակել Գերաշնորհ Տ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին։


Թեմայի վերաբերյալ զրուցել են Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ։


«Ես կասեի՝ հերթական ոխակալությունը, որովհետև երկար տարիներ Գուսան ծայրագույն վարդապետը Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահն էր, աշխատանքներ կատարեց և ցավոք, այդպես էլ այդ թեմը, որ 1990-ականներին հիմնադրված էր,  ամբողջական չդարձավ և չձեռնադրվեց եպիսկոպոս Գուսան ծայրագույն վարդապետը։ Եվ այսօր կատարվում է այդ փոփոխությունը։ Իհարկե այդ փոփոխությունը ինքս և մեր սրբազան հայրերը համարում ենք ուղղակի որպես ոխակալություն և պատիժ, քանի որ նա միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման այս ծրագրին»,- ասաց սրբազանը։


 Երեկ տեղեկացանք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողով։ Այս առնչությամբ սրբազանն ասաց, որ երբ Մայր Աթոռից ստացան եպիսկոպոսական ժողովին մասնակցելու հրավերը, ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այլ Ավստրիա, ուղղակի զարմացան և վրդովվեցին։


«Որովհետև այսօրվա, ՀՀ-ում գրանցված մեր կանոնադրության վեցերորդ կետն ասում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդիսանում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետության կենտրոնը։ Եպիսկոպոսական ժողովը, թեև ցավոք չունի կանոնադրություն, բայց եպիսկոպոսական ժողովը, ինքը համարվում է հայ եկեղեցու նվիրապետության մաս։ Եվ այստեղ թույլ է եկեղեցու սրբազան ավանդության խախտում»,- հավելեց սրբազանը։   


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան