Մի օր Հայաստանից տարանցումը կապահովվի անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը սարերի հետևում չէ. Ալիև

Մենք հարցում ենք ստացել հայկական կողմից՝ Հայաստանից Ռուսաստան տարանցում տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին Դավոսի համաժողովի շրջանակում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։


«Այսպիսով, մենք դե-ֆակտո և միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է, փոխադրումն անցնում է Վրաստանով, բայց մի օր երթուղին անցնելու է Հայաստանով։ Կգա մի օր, երբ հայկական բեռները ուղղակիորեն կանցնեն Ադրբեջանի տարածքով, և այդ օրը սարերի հետևում չէ», — ընդգծել է երկրի ղեկավարը։