Ադրբեջանը միակ հուսալի, անվտանգ և բարեկամական կետն է, որն ապահովում է Եվրոպայի կապը Կենտրոնական Ասիայի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն զգալի ներդրումներ
է կատարել իր տրանսպորտային ենթակառուցվածքներում. «Գրեթե ամեն ինչ պատրաստ է։ Սակայն
բեռնափոխադրումների ծավալն այնքան արագ է աճում, որ մենք որոշել ենք մեծացնել Մեր առևտրային
ծովային նավահանգստի անցումային կարողությունը։ Տրանսպորտային փոխկապվածության զարգացումը՝
ներառյալ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP),
որը նաև կներգրավի Հայաստանը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ավելի լայն տրանսպորտային
ցանցին, կնպաստի խաղաղության գործին. Հայաստանը կդադարի լինել փակուղի, կսկսի շահույթ
ստանալ տարիֆներից և կդառնա լայնածավալ միջազգային համագործակցության մաս»։