Հաղթանակ № 143՝ Հայաստան և Ադրբեջան. Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը

Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը նրա կառավարման 365 օրերի ընթացքում։


«Հաղթանակների» շարքում 143-րդ համարի ներքո հիշատակված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռք բերումը։


149-րդ համարի ներքո հիշատակվում է «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու հարցով ԱՄՆ աջակցությամբ շրջանակային ծրագրի ստեղծումը՝ սահմանելով հրադադարի պարտադիր իրականացման ժամկետներ և վերականգնման համար խթաններ»։