Ֆրանսիայի իշխանությունները առաջարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններն անցկացնել Գրենլանդիայում, Փարիզը պատրաստ է դրանց մասնակցել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը։
Զորավարժությունների
մասշտաբները չեն նշվում։
CNN-ը
հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Ֆրանսիան եվրոպական այլ երկրների հետ միասին զինծառայողներ
է ուղարկել Գրենլանդիա՝ Դանիայի գլխավորությամբ համատեղ զորավարժություններին
մասնակցելու համար։
Գրենլանդիա
զինվորականներ են ուղարկել եվրոպական 7 երկրներ, հաղորդել է Reuters գործակալությունը։
Ամենաշատ զինվորականներ ուղարկել է Ֆրանսիան՝ 15 մասնագետ։ Գերմանիան Գրենլանդիա է
ուղարկել 13 մարդ, Շվեդիան՝ երեք սպա, Ֆինլանդիան և Նորվեգիան՝ երկուական, իսկ Մեծ
Բրիտանիան ու Նիդեռլանդները՝ մեկական։