ԲԸՏՄ-ն հրապարակել է 2025 թ․ վերահսկողության արդյունքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2025 թ․ ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքի արդյունքները։ 

 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 617 իրավախախտման դեպք՝

  • շինարարություն, արտադրություն - 221
  • հանքարդյունաբերություն - 37
  • առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 84
  • խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում - 226
  • անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18
  • սպասարկում և այլ - 31:
  • Կիրառվել է ՝

    • 399 վարչական տույժ
    • 34,980,000 դրամ տուգանք:

    Հաշվարկվել է՝

    • 160,881,709 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս:
    • Կայացվել է՝

      • առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսվարող սուբյեկտի գործունեության/գործողության կասեցման մասին 15 որոշում։

      Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 22-ի ՀՀ Կառավարության N 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում» ներառվել է շինարարության բնագավառում և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցման սարքավորումների կիրառման պարտադիր պահանջը, ինչը կկրճատի կամ կբացառի աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդ փոշու արտանետուﬓերը։