Գրենլանդիայի վարչապետը կոչ է արել պատրաստվել ԱՄՆ-ի ներխուժմանը

Գրենլանդիայի բնակիչներն ու կղզու իշխանությունները պետք է սկսեն պատրաստվել հնարավոր ռազմական ներխուժմանը, նույնիսկ եթե դա քիչ հավանական սցենար է, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սպառնալ տարածքի զավթմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ Այս մասին հայտնում են NST-ն և Bloomberg-ը։


«Ռազմական ուժի կիրառումը քիչ հավանական է, բայց այն չի կարելի բացառել։ Այդ մասին հստակ հայտարարել է մյուս կողմը»,- նշել է նա։


Ըստ Նիլսենի՝ կառավարությունն աշխատում է բնակչության համար նախատեսված նոր հանձնարարականների վրա։ Կղզու բնակիչներին խորհուրդ է տրվում.


Տանը ունենալ առնվազն հինգ օրվա սննդի պաշար։ Ստեղծվել է տեղական իշխանության ներկայացուցիչներից կազմված խումբ, որը կօգնի մարդկանց պատրաստվել առօրյա կյանքի հնարավոր խաթարումներին։


Մամուլի ասուլիսին ներկա էր նաև կղզու ֆինանսների նախարար (նախկին վարչապետ) Մուտե Էգեդեն, ով ընդգծել է, որ Գրենլանդիան գտնվում է «մեծ ճնշման» տակ, և անհրաժեշտ է պատրաստ լինել բոլոր սցենարներին։