Դանիան մշակում է ընթացիկ տարվա ընթացքում մինչև 1000 զինծառայող Գրենլանդիա ուղարկելու ծրագիր։ Նախատեսվում է, որ զինվորականները կղզում ներկա կլինեն կլոր տարի։ Իրականացվող միջոցառումների շրջանակում հնարավոր են նաև Դանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների անձնակազմի տեղափոխումներ։ Այս մասին հայտնում է տեղական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ այս գործողությունները պայմանավորված են տարածաշրջանում աշխարհաքաղաքական ակտիվության աճով և իրականացվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Ատլանտիկայում գտնվող Դանիայի ինքնավար տարածքի նկատմամբ հավակնությունների ֆոնին։
Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահ Թրամփի հավակնությունների պատճառով Դանիան մտադիր է Գրենլանդիայում անցկացնել շուրջտարյառազմավարժություններ։