«Թրամփն ուզում է լինել այնպիսին, ինչպիսին Պուտինն է. Դա անհնար է». Մեդվեդև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտումը՝ Գրենլանդիան միացնելու ԱՄՆ-ին, «կապված է պատմության մեջ մտնելու և (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ նույն մակարդակին կանգնելու նրա ցանկության հետ»: Այսպիսի կարծիքով է իր Telegram ալիքում կիսվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։


«Ցանկանում է հավերժ մնալ պատմության մեջ։ Եվ միևնույն ժամանակ լինել այնպիսին, ինչպիսին Ռուսաստանի նախագահն է։ Վերջինս անհնար է»,- վստահություն է հայտնել Մեդվեդևը։


Նա Թրամփի տարածքային պահանջները համեմատել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։


«(Այսպես կոչված) հատուկ ռազմական գործողության ընթացքում և հանրաքվեների արդյունքում Ռուսաստանը իրեն վերադարձրեց հենց իր հողերը, որոնք դարեր շարունակ մտել են իր կազմի մեջ՝ մարդկանց հետ միասին։ Գրենլանդիան բոլորովին այլ է։ Այն երբեք ուղղակիորեն կապված չի եղել Նահանգների հետ, չնայած նրանք մի քանի անգամ փորձել են գնել այն»,- հավելել է Մեդվեդևը։