ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ելույթի ժամանակ ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած իր դերի մասին:
Թրամփը դրվագներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերող։
«Պուտինն ինձ ասաց. «Չեմ կարողանում հավատալ, որ դուք լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Այն ձգձգվեց 35 տարի, և ես այն լուծեցի մեկ օրում։
Պուտինը զանգահարեց ինձ և ասաց. «Գիտեք, ես 10 տարի աշխատել եմ այդ հակամարտության վրա՝ փորձելով լուծել այն, և չկարողացա»։
Թրամփի ելույթի հիմնական թեման սակայն եղել է Գրենլանդիան: Նա հիմարություն է անվանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո կղզին Դանիային վերադարձնելու՝ Միացյալ Նահանգների քայլը՝ հիշեցնելով, որ պատերազմի ժամանակ դանիական զորքերը չեն կարողացել պաշտպանել ո՛չ իրենց երկիրը, ո՛չ էլ Գրենլանդիան, և ԱՄՆ-ն այդ ժամանակ այն վերցրել է իր պաշտպանության տակ։