Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ցուցադրել իր ուժը ամբողջ աշխարհում և իր տարածաշրջանում, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։
«Տեսեք, թե ինչ է կատարվում Կենտրոնական Ասիայում,
Հարավային Կովկասում, Իրանում, Սիրիայում և Վենեսուելայում։ Կրեմլի տեսանկյունից՝ սա
հեռու է հաջողության պատմություն լինելուց»,- հայտարարել է Ստուբը։
Ֆինլանդիայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը
չի հաղթում Ուկրաինայի հետ պատերազմում։ Նրա խոսքով՝ վերջին 1000 օրերի ընթացքում ռուսական
զորքերը գրավել են Ուկրաինայի տարածքի միայն 1%-ը՝ կորցնելով հարյուր հազարավոր զինվորներ։
Բացի դրանից, ինչպես նշել է Ֆինլանդիայի նախագահը, Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի
մեջ է, իսկ գնաճն աճում է բարձր տեմպով։