Ջրային պարեկները մեքենայում 149 կգ սիգ և 2,4 կգ ձկնկիթ են հայնաբերել

Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 21-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։


Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 149 կգ և 2,4 կգ ձկնկիթ:


Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։


Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։