Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդին փոխանցել 1 միլիարդ դոլար ամերիկյան կողմից սառեցված իր ակտիվներից. այս հարցն արդեն քննարկվել է Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դուք գուցե լսել եք, որ մենք պատրաստ ենք մեկ միլիարդ
դոլար ուղարկել նոր կառույցին՝ Խաղաղության խորհրդին, առաջին հերթին՝ որպեսզի աջակցենք
պաղեստինյան ժողովրդին, այդ միջոցները կուղարկվեն Գազայի հատվածի վերականգնման և ընդհանրապես
պաղեստինյան խնդիրները լուծելու համար։ Ես արդեն ասել եմ, որ այն միջոցներից, որոնք
սառեցվել են Միացյալ Նահանգների կողմից դեռևս նախորդ վարչակազմի օրոք, կարծում եմ՝
լիովին հնարավոր է»,- ասել է Պուտինը հինգշաբթի օրը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի
հետ հանդիպման ժամանակ։
«Նման տարբերակներ նախկինում ևս քննարկվել են ամերիկյան
վարչակազմի ներկայացուցիչների հետ, և այսօր Մոսկվայում նախատեսվում է հանդիպում և զրույց
այդ թեմայով»,- հավելել է Պուտինը։