Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հուշարձանի տեղադրման նպատակով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայոց այբուբենի հուշարձանի տեղադրման վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵԽ նախագահի հետ։