Շիրակի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու, փեսայի՝ հիշյալ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, նույն համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնականի, Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Հայցապահանջը դատարանը ստացել է հունվարի 21-ին, գործով դատավորն է Սարգիս Դադոյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։
Կարապետ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի
համար, որ նա՝ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները,
կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով
էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին,
օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել
և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով
պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ
բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը
սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ,
գույք ոչնչացնելով և վնասելով։
վարդան ղուկասյանի որդին
Ավետիս Առաքելյանին,
որը քաղաքապետի փեսան է, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա՝ խմբի կազմում,
անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը
դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի,
կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության
օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի
օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի
վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում,
ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային
անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և
վնասելով։
Արտյոմ Մկրտչյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի
համար, որ նա՝ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները,
կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով
էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին,
օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել
է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել
են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։