ԱՄՆ-ն դիտարկում է իր զորքն ամբողջությամբ Սիրիայից դուրս բերելու հնարավորությունը. WSJ

Վաշինգտոնը դիտարկում է ԱՄՆ զինված ուժերն ամբողջությամբ Սիրիայից դուրս բերելու հնարավորությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Wall Street Journal-ին։


«Վաշինգտոնը դիտարկում է ամերիկյան զորքը Սիրիայից ամբողջությամբ դուրս բերելու հնարավորությունը, քանի որ Սիրիայի նախագահ (անցումային շրջանի ժամանակահատվածում – խմբ.) Ահմեդ ալ-Շարաան քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական աշխարհազորին երկրի հյուսիս-արևելքի նկատմամբ վերահսկողությունից զրկելու վերաբերյալ», – պարբերականին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվում։ 


Ինչպես նշում է Wall Street Journal-ը, այս քայլը վերջ կդնի Սիրիայում ԱՄՆ գործողությանը, որը սկսվել էր 2014 թվականին։ Պարբերականի տվյալներով` երկրում մոտ 1000 ամերիկացի զինվորական է գտնվում, որոնք ցրված են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող տարբեր օբյեկտներում։ Հաղորդվում է, որ եթե «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» ամբողջությամբ լուծարվեն, ամերիկացի պաշտոնյաները որևէ պատճառ չեն տեսնում ամերիկյան զորքը Սիրիայում պահելու համար։