Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունվարի 23-ին՝ ժամը 12։10-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում:Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում (մոտ 90 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:56-ին, մարվել՝ 13:31-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 30 քմ հատվածը:
Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին: