Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գորիսում զինամթերքի գործադրմամբ զինված միջադեպ է տեղի ունեցել:


ՔԿ-ից հայտնել են, որ Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:


Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ: