ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դաշնակցական Արմեն Ռոստամյանը օրերս ճեպազրույցի ընթացքում որոշ մտքեր է բարձրաձայնել, որոնց արժե անդրադառնալ։
Մասնավորապես, նա խոսել է ԹՐԻՓՓ֊ի մասին, ինքն էլ իր հերթին հղում անելով Օսկանյանին, թե ` եթե հայկակակ կողմը բանակցությունների ժամանակ բառ չխոսեր, երևի ՀՀ բաժնեմասն ավելի մեծ կլիներ։
Մի կողմ թողնենք Արարատ Միրզոյանի ոչ մեկ անգամ այս և ԹՐԻՓՓ֊ի այլ հանգամանքներին անդրադառնալու փաստը, բայց կուզեի հիշեցնել Օսկանյանի բանակցային վարպետության մի քանի գոհարներ, երբ նա, օրինակ, ԼՂ մասին խոսելիս օգտագործել էր " օկուպացված" տերմինը, Մեղրին փոխանակում էր ԼՂ հետ, իսկ ԱՄՆ֊ում պատրաստակամություն էր հայտնել հրաժարվել Ցեղասպանության խնդրի բարձրաձայնումից, եթե դրա դիմաց Թուրքիան կբացեր սահմանը։
Խոսելով ԹՐԻՓՓ֊ի հետագա գործունեության մասին, ընկեր Արմենը նշում է, թե ` ՀՀ֊ն չի կարող ծպտալ։
Այստեղ էլ ի հակադրություն այս փաստարկի` օրերս վարչապետի ու ԱՄՆ նախագահի հանդիպումը չեզոքացնում է ծպտալու մասին խոսույթն առհասարակ և առաջ քաշում քաղաքակիրթ համագործակցության թեման։ Կարծեմ ոչ ոքիս հիշողությունից չի ջնջվել տարիներ առաջ Էդուարդ Նալբանդյանի իրոք չծպտալն ու հայտնի դրվագը, որով վերջինս ստացավ «թուշ Էդո» անունը։ Չծպտալը սա էր, կարծում եմ։
Եվ մտահոգվում է մեր դաշնակցականը, համեմատելով ԹՐԻՓՓ տնտեսական մեգածրագիրը ` գույք պարտքի դիմաց գործարքի հետ։
_Մենք դրա շնորհիվ շնչեցինք,_ հավելում է նա։
Դժվար է կռահել, թե «մենք» ասելով ում՞ նկատի ունի պարոն Ռոստոմյանը` հայ ժողովրդին, Հայաստանին, թե հենց իրենց։ Բայց որ այդ գործարքից Հայաստանը միայն ավելացրեց վտանգավոր կախվածությունը մի կենտրոնից , դա փաստ է, ու կոպեկներով զիջեց իր ստրատեգիական կարևորության օբյեկտները ՌԴ֊ին։
Եվ վերջում, որպես «վերջին ճշմարտություն» , վերջինս ասում է`
_Ի՞նչ Հայաստան, Հայաստան այլևս չկա .... սա Նիկոլի կալվածքն է։
Հիմա հարց է` եթե Հայաստան չկա, որ՞ երկրի իշխանությանն են հավակնում ընկեր Արմենն ու իր կուսակցությունը ։
Որպես պատմական դառը իրականություն, այս դեպքում ոչ միայն նրա, այլև ողջ հայ ժողովրդի համար, կուզեի հիշեցնել երկու փաստ`
1) 1920 թ.֊ի դեկտեմբերի 2֊ին դաշնակցությունը ստորագրեց պայմանագիր, որով ավարտվեց Հայաստանի առաջին Հանիապետությունը, Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունն ու անկախությունը. հիմք դրվեց Հայաստանի խորհրդայնացմանը։
Խոսքը Դրո֊Լեգրան պայմանագրի մասին է։
2) 2023 թ֊ի սեպտեմբերին ստորագրվեց մի փաստաթուղթ, որով լուծարվեց Արցախը. դաշնակցությունն այս հարցում ևս վերջին դերակատարումը չուներ։
Չանդրադառնալով Արևմտյան Հայաստանի վերաբերյալ տարբեր պայմանագրերի , կարող ենք եզրակացնել` եթե պետություն ու պետականություն ենք ուզում ունենալ, պետք է հեռու պահել դաշնակցությանը դրանցից։
Չէ՞ որ 1991֊ին էլ նրանք դեմ էին անկախացմանը»։