Arm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»

Ներբեռնեք Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») բջջային հավելվածը PlayMarket-ում և AppStore-ում և փոխանցեք ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների սպասարկման կամ առկա թերությունների մասին ինֆորմացիան։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:


 

«Ձեր ուղարկած թերությունները կուսումնասիրվեն մասնագետների կողմից։


 

Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։


 

Կատարեք տեղորոշում, լուսանկար, նշեք մեկնաբանություն, էլ. հասցե և «Հաստատել» կոճակը։


 

Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։


 

Հավելվածը ձեզ կտեղեկացնի նաև ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքների, ճանապարհների անցանելիության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։