Թբիլիսին «համբերատար սպասում է». Կոբախիձեն մեկնաբանել է վրաց-ամերիկյան բարդ հարաբերությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմավարական համագործակցության Միացյալ Նահանգների հետ։


«Նրանք պետք է որոշեն: Ցավոք, Բայդենի վարչակազմի ստեղծած վրաց-ամերիկյան հարաբերությունները շատ բարդ են: Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այս ֆոնին: Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մեր պատրաստակամության մասին»,- ասել է Կոբախիձեն։


Մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջան և Հայաստան կատարելիք այցը՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է. «Որքան մեզ հայտնի է, ԱՄՆ փոխնախագահի այս այցը վերաբերում է ԹՐԻՓՓ-ի տրանսպորտային միջանցքին, և տրամաբանական է, որ հասցեատերերը Ադրբեջանն ու Հայաստանն են»։


Նա նաև նշել է, որ Վրաստանը նույնպես Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքի մաս է կազմում։