Սամվել Կարապետյանի օրոք ՀԷՑ աշխատակցին ընտրության առաջ են կանգնեցրել

Օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

2015-ի նոյեմբերն էր: Ես աշխատում էի ՀԷՑ-ում: Սամվել Կարապետյանը նոր էր ձեռք բերել ՀԷՑ-ը: Մենք մի խումբ ընկերներով ստեղծել էինք «Չենք անցկացնի» նախաձեռնությունը առաջնորդելու ՈՉ-ի շարժումը Սերժի սահմանադրական փոփոխությունների դեմ: Մի օր ինձ հրավիրեց իմ ղեկավարը ՀԷՑ-ում և ասեց նախագահականից զանգ են ստացել իմ հարցով: Ես պետք ա ընտրություն կատարեի` կամ դադարեցնում եմ քաղաքական ակտիվիզմս կամ կորցնում եմ աշխատանքս: Այդ օրվանից ուղիղ 3730 օր այլևս ոչ մի օֆիսային աշխատանք չեմ ունեցել և ոչ մի գործատուի մոտ չեմ աշխատել: Տաշիր գրուպը, իր կամքից անկախ, ինձ երջանկություն էր պարգևել:)