Քաղաքացիակենտրոն լրատվություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան
իր էջում գրել է.
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ
լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում․
Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի
մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ
բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած
շղթայական վթարից տուժածներին։
10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան
բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:
Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության
կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում` օգտագործեք car
seat: