Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար

Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար։


Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄԷ Արտաքին գործերի նախարարությունը։


«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Արաբական Միացյալ Էմիրությունների հանձնառությունը ՝ թույլ չտալ իր օդային, ցամաքային տարածքի կամ ջրերի օգտագործումը Իրանի դեմ ցանկացած թշնամական ռազմական գործողություններում և հրաժարվում է այդ կապակցությամբ որևէ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելուց»,- ասված է հաղորդագրությունում։


Նախարարությունը վերահաստատել է նաև այն համոզմունքը, որ երկխոսությունը, դեէսկալացիան, միջազգային իրավունքի նորմերի պահպանումը և պետական ինքնիշխանության հարգումը ընթացիկ ճգնաժամերի կարգավորման ամենաարդյունավետ հիմքերն են ՝ ընդգծելով վեճերը դիվանագիտական ճանապարհով լուծելու ԱՄԷ-ի մոտեցումը: