Երևանում «Volvo»-ն բшխվել է բեռնատար «Mercedes»-ին

Հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Volvo» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, «Շեն Դեկոր» ընկերության դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, վրացական համարանիշներով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից կայանված «Mercedes» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով «Volvo»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված «Volvo»-ի վարորդի ինքնությունը։


Գ Շամշյանի տեղեկություններով «Volvo»-ի վարորդը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում։