Հունվարի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 06։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոցում պացիենտի կողմից բժշկին ծեծի ենթարկելու հետևանքով «գլխի գագաթային շրջանի ճակատի աջ վերին կոպի սալջարդ վերքեր, աջ այտի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 66-ամյա Նաիրա Ք․-ն է։
Ոստիկանները պարզել են, որ Նաիրա Ք․-ն հունվարի 11-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնի վիրակապարանում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ամուր Ա․-ին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ոտքով հարված է հասցրել կրծքավանդակին և սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Նաիրա Ք․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում որպես վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի։