Երկու զինվորի հպարտ մամա. Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․


«Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ:


Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. ուղերձներից, շնորհավորանքներից ու կենացներից անդին` երեք բան ունենք անելու, որ Հայոց բանակի այսօրվա կայացման ընթացքն անշեղ լինի.


Պարտաճանաչ վճարե´նք մեր հարկերը


Ազնիվ ու անկաշառ անենք մեր աշխատանքը


Չփախցնե´նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ


Սիրելի՜ զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ, շնորհավորում եմ Ձեզ. թող խաղաղ երկնքի տակ Ձեր ծառայությունը միշտ պատիվ բերի մեր երկրին:

Փառք զինված ուժերին,

Փառք նահատակներին,

Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Երկու զինվորի հպարտ մամա»