Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վեվերը խոստովանել է, որ Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո նրա մոտ է մոռացել իր աշխատանքային գաղտնի գրառումները։ Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ եթե ամերիկյան կողմը դժգոհ մնա դրանց բովանդակությունից, ինքը կարող է «վաղն արթնանալ բանտում»՝ ակնարկելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ճակատագիրը։
«Հանկարծ հասկացա, որ աշխատանքային գրառումներս թողել եմ Թրամփի մոտ։ Լիովին հնարավոր է, որ ԱՄՆ նախագահն իր պայուսակում հայտնաբերի անվտանգության ամենօրյա ճեպազրույցի իմ նշումները և բելգիական գարեջրի արտադրության վիճակի մասին վերլուծական տվյալները։ Եթե Թրամփը որոշի, որ «գարեջուրը» Գրենլանդիայի ծածկանունն է, ես ռիսկի եմ դիմում վաղն առավոտյան արթնանալ բանտում», — կատակել է Դե Վեվերը։
Այս հայտարարությունը հնչել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորմումի շրջանակներում նրա ունեցած ելույթի ժամանակ։